Լրահոս
Օրվա լրահոսը

Որոնք են ամենապահանջված մասնագիտությունները Հայաստանում

Ապրիլ 24,2021 12:00

Յուրաքանչյուր մարդ կյանքի ամեն փուլում պետք է մտածի իր մասնագիտության որակավորման կարողությունների մասին: ՀՊՄՀ պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանի խոսքով. «Միտումները մասնագիտական նախընտրելիության տարիների ընթացքում պետք է փոխված լիներ, բայց շարունակում է մնալ նույնը: Եթե հինգ-վեց տարի առաջ նախընտրելիությունը իրավաբան, տնտեսագետ, բժիշկ մասնագիտությունների գծով էր, այս վերջին տարիների վերլուծությունը ցույց է տալիս, որ այս երեք նախընտրելիությանն ավելացել է տեղեկատվական տեխնոլոգիանների ոլորտի մասնագիտությունների պահանջարկը: Մասնավորապես՝ ինժեներ, ծրագրավորող, ցանցային ադմինիստրատոր: Աղջիկների մոտ դիզայն մասնագիտությունն է պահանջարկված, խոհարարությունը, որը բավականին պահանջարկված է նաեւ տղաների կողմից»:

Այսօր շուկայում կա՞ աշխատանք մասնագետների համար:

«Խնդիրը չպետք է դիտարկել ոչ թե մասերի ձեւով, այլ պետք է դիտարկել ամբողջ համակարգի առումով: Այստեղ շատ կարեւոր է, որ մարդը հասկանա, թե տվյալ մասնագիտության որակավորումը ստանալուց ուր է գնալու: Այսօր բավական առաջընթաց ունենք խորհրդային տարիների համեմատությամբ, եւ թերեւս մի շարք այլ կրթական մակարդակներում իրականացվող կրթությունից չափորոշիչները պետք է հիմնված լինեն ուսումնառության արդյունքների վրա:

Եթե ասում են տնտեսագետ, բայց չեն պատկերացնում տնտեսագետը որտեղ պետք է աշխատի, ինչ կրթություն պիտի ստանա եւ հետագայում իր առաջխաղացումը որտեղ պետք է լինի: Նախընտրում են բժիշկ, բայց առավելապես ավարտելով Բժշկական համալսարանը, գնում են պասիվ բժշկության (ապահովագրական գործ, դեղագործություն): Բժշկության ոլորտում մենք այսօր լուրջ խնդիր ունենք, խնդիր՝ ոչ միայն մասնագիտության նախընտրելիության հարցում, այլ պատկերացնելու, թե տվյալ մասնագիտությունը ինչ նկարագիր ունի եւ անձը հետագայում ինչպես պետք է ապահովի իր զբաղվածությունը»,-ասում է մեր զրուցակիցը:

Այսինքն, խնդիրը մասնագիտական կողմնորոշման համակա՞րգն է՝ այս հարցին ի պատասխան էլ նշում է. «Հետխորհրդային Հայաստանում չենք ունեցել եւ չունենք մասնագիտական կողմնորոշման համակարգ, ինչը խանգարում է աշակերտներին ընտրել մասնագիտություն՝ հաշվի առնելով որոշակի արժեքներ:

Մեր խնդիրն է պարզապես վերապատրաստել հանրակրթական, մասնագիտական, ուսումնական հաստատություններում եւ զբաղվածության տարածքային կենտրոններում աշակերտների, ուսանողների, երիտասարդների եւ այլ անձանց, որոնք կարիք ունեն մասնագիտական կողմնորոշման»:

Վիկտորյա ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930