ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ զրույցում ասել է, թե պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին գրում է հեղինակավոր Bloomberg-ը՝ վկայակոչելով երկու առաջնորդների հեռախոսազրույցին մոտ կանգնած աղբյուրը:
Ուշագրավ է, որ Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ չի նշվում այդ մասին, միայն ասվում է, թե Բայդենը Թուրքիայի առաջնորդի հետ զրույցում ասել է, թե ինքը «շահագրգռված է երկկողմ կառուցողական հարաբերություններում՝ համագործակցության լայն ոլորտում, արդյունավետ կերպով կարգավորելով հարաբերությունները»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ