Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ցեղասպան պետությունը պետք է արժանին ստանա». Հարգանքի տուրք՝ ցեղասպանության և արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին. (Ֆոտոշարք)

Ապրիլ 23,2021 23:03

1915 թվականին Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացրած ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ոգեկոչելու նպատակով այսօր Դիլիջանի բնակիչները մոմավառություն իրականացրեցին։

Բնակիչները համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սարգսյանի, Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի և Դիլիջանում իրենց ծառայությունն անցկացնող զինվորների հետ միասին մոմեր վառեցին և ծաղիկներ դրեցին զոհվածների հիշատակի համար վառվող անմար կրակի մոտ։

Մեզ հետ զրույցում Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը նշեց, որ ամեն տարի ոգեկոչելով ցեղասպանության հետևանքով նահատակվածների հիշատակը նպատակ կա աշխարհին հիշեցնելու, որ քանի չի պատժվել ցեղասպանություն գործած պետությունը՝  կլինեն նոր ցեղասպանություններ.

«Մեր նպատակը մեր երիտասարդության մեջ թուրքի հանդեպ թշնամությունը մտցնելը չէ, այլ հիշեցնելը, որ ցանկացած պահի նման բան կարող է կրկնվել, քանի որ աշխարհը ինչպես 100 տարի առաջ էր անտարբեր, այնպես էլ հիմա է։

Մեր նպատակը արդարությունը վերականգնելն է, քանի որ անկախ նրանից՝ դա կլինի թուրքը, թե մեկ այլ ազգ, ցեղասպան պետությունը պետք է արժանին ստանա, որ մյուս անգամ չհամարձակվի որևէ ազգի գոյությունը հարցականի տակ դնել։ Մեր սերնդին պետք է հիշեցում լինի, թե ինչ է եղել անցյալում, որ անցյալին նայելով և դասեր քաղելով նրանք  կառուցեն ապագան։

Սովետական Հայաստանը 70 տարի պահանջ չի ունեցել և այդ սերունդը չի կարողացել ազատ և անվախ բարձրաձայնել ցեղասպանության մասին, իսկ նոր սերունդը, ով մեծացել է ազատ և անկախ Հայաստանում, գիտի իր իրավունքը և այդ սերունդը պետք է վերականգնի իր արդարությունը, որ կարողանա պահել իր հայրենիքը»։

Դիլիջանի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սարգսյանի մամուլի խոսնակ Նելի Ամիրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Արցախյան 44 օրյա պատերազմի ժամանակ Դիլիջանից 21 զինվոր և կամավորական է զոհվել, և այսօրվա հիշատակի հավաքը նվիրված էր նաև Արցախյան պատերազմում զոհվածներին.

«Չնայած զինվորները  զորամասի տարածքից դուրս գալու իրավունք չունեն, սակայն, քանի որ այս ամենը վերաբերվում էր նաև իրենց զինակից ընկերներին, համայնքապետարանի խնդրանքով 45 զինվոր այսօր կարողացան ներկա գտնվել հարգանքի տուրքի արարողությանը»։

Սաթենիկ Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930