Ժան-Բատիստ Լըմուանի հայտարարությունը Երևան այցի կապակցությամբ
Ժան-Բատիստ Լըմուանը Երևանում կմասնակցի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին
Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի խնդրանքով Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից Զբոսաշրջության, արտերկրի ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար պարոն Ժան-Բատիստ Լըմուանը ապրիլի 23-24-ը կգտնվի Երևանում, որտեղ կմասնակցի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին:
2019 թվականին Հանրապետության Նախագահի հրամանագրով ապրիլի 24-ն ընդգրկվեց հանրապետական տոնակատարությունների օրացույցում:
Կարդացեք նաև
Այս տարի կառավարության անդամի մասնակցությունը ոգեկոչման արարողություններին հատկապես կարևոր է, քանզի 2021 թվականին լրանում է Ֆրանսիայի կողմից ցեղասպանության ճանաչման 20-րդ տարելիցը:
Այցի շրջանակում պետքարտուղարը երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի և Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Պետքարտուղարի Հայաստան կատարած այս այցը հինգ ամսվա ընթացքում երրորդն է և ցույց է տալիս Ֆրանսիայի վճռական հանձնառությունը մարդասիրական, զարգացման նախագծերի համար տնտեսական աջակցության և քաղաքական առումով ի նպաստ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման:
Այսպիսով, Ֆրանսիան Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության ճգնաժամային և աջակցության կենտրոնի կողմից վարձակալված 5 թռիչքների և 2 նավերի միջոցով Ֆրանսիայի հայկական ասոցիացիաների և տեղական համայնքների հետ ուղարկել է 100 տոննա շտապ օգնություն և բժշկական սարքավորումներ:
Ժան-Բատիստ Լըմուանը հայտարարել է. «Այս ապրիլի 24-ին հավաքվելը նշանակում է միասին հիշել մարտիրոսված ժողովրդի տառապանքները և վկայել ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամության հաստատուն կապի մասին»: