Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրբ Գիրքը չի ընդունում հայհոյանքը, լեզուն տրված է օրհնանքի համար, բայց կյանքը բումերանգ է». հավաք ի պաշտպանություն Մեղրիի համայնքի ղեկավարի

Ապրիլ 23,2021 19:40

Մեղրի քաղաքի կենտրոնում բազմաթիվ սյունեցիներ են հավաքվել ի պաշտպանություն Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի։ Այս պահին դատարանը քննում է Զաքարյանի ձերբակալության իրավաչափության հարցը։

Աջակցության հավաքում  իր խոսքը ասաց Մեղրիի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ռաֆայելը։ Ըստ նրա, ինքը Սյունիքից չէ, եւ խնդիրներ ուներ Մեղրիի համայնքի ղեկավարի հետ։ Բայց տեսնելով ոնց են ազգայինը սիրողներին ոչնչացնում, մասնակցում է հավաքին։

«Զաքարյանը անձ է,  որ իր կյանքը նվիրել էր հայրենիքին, ինքը շատ բան է արել Մեղրրի, Սյունիքի սահմանների անսասանության համար։ Ամեն հարցում աջակից է եղել զինվորին, զորամասին միշտ աջակցել է»,–ասաց հոգեւոր հովիվը։

Տեր Ռաֆայելի խոսքով՝ վարչապետի այցի օրը հայհոյանքը պետք չէր։ «Բայց դա դաս էր, 3  տարվա իշխանություններին։ Հայ արդարադատությունը բոլորի նկատմամբ հավասար պիտի լինի,  Սուրբ Գիրքը չի ընդունում հայհոյանքը, լեզուն տրված է օրհնանքի համար, բայց կյանքը բումերանգ է»,–ասաց նա։

Ըստ հոգեւոր հովիվի՝ Սյունիքը ասում են անվտանգ է, բայց անվտանգության խնդիր ունի, «Գնում ես Երեւան, չգիտես որ թփի տակից ով դուրս կգա։ Պահանջում ենք ազատել ՄԽիթար Զաքարյանին եւ մյուսներին։ Մի կողմ թողնենք անտարբերությունը, Աստված օրհնի ամենքիս, իմաստնություն տա, մեր ես–ից, դուրս Հայրենիքի շահը տեսնենք»,–ասաց Տեր Ռաֆայելը։

Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով:

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930