Լիտվայի Սեյմասում Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների միջխորդհրդարանական խմբի «Սեյմասում Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների միջխորդհրդարանական խումբը հորդորում է Հայոց ցեղասպանությունը դեռ չճանաչած պետություններին ճանաչել այն» վերնագրով մամուլի հաղորդագրությունը։
Ապրիլի 24-ին Լիտվան աշխարհի շատ երկրների հետ միասին ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` նշելով 20-րդ դարի առաջին համակարգված ցեղասպանությունը, որը սկսվել է 1915 թվականին այդ ժամանակ գոյություն ունեցած Օսմանյան կայսրությունում:
1915 թվականի ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը (որը կոչվում է Կարմիր կիրակի) Օսմանյան կառավարությունը ձերբակալեց շուրջ 250 հայ մտավորականների՝ քահանաների, իրավաբանների, բանաստեղծների, նկարիչների, երաժիշտների, լրագրողների և խորհրդարանականների, և հետևողականորեն սպանեց նրանց: Սա սկիզբն էր Հայոց ցեղասպանության, որը խլեց ավելի քան 1.5 միլիոն կյանք:
Հիշատակի այս օրը ոգեկոչելու նպատակով Սեյմասում Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական խումբը տարածել է հայտարարություն. «Սեյմասում Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական հարաբերությունների խմբի անդամները, ոգեկոչելով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը և համերաշխություն ու արդարություն արտահայտելով ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, հորդորում են այս պատմական իրողությունը չճանաչած պետություններին ճանաչել այն»,- հայտարարել է խմբի նախագահ Ռայմունդաս Լոպատան Սեյմասի նիստի ժամանակ:
Կարդացեք նաև
Ի նշան հայ ժողովրդի հետ համերաշխության՝ 2005 թ. դեկտեմբերի 15-ին ընդունված հայտարարությամբ Սեյմասը դատապարտեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: