Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր լեզուն մարդու, խաղաղության լեզուն է, նրանցը՝ մարդասպանության». Այման Օքեյլ

Ապրիլ 23,2021 18:25

Այսօր՝ ապրիլի 23-ին, տեղի ունեցավ «44-օրյա պատերազմն ու հետևանքները» թեմայով կլոր-սեղան քննարկումը, որին ներկա էին միջազգային MAAT հիմնադրամի ղեկավար անձնակազմը: Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Երիտասարդական համագործակցության կենտրոն» կրթական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։

Կլոր սեղանի շրջանակներում Հայաստանում գտնվող առաքելության անդամները ներկայացրեցին իրենց գործունեության ուղղվածությունը,  քննարկելով և քննադատելով 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքներն ոտնահարող բոլոր անթույլատրելի դեպքերը:

MAAT հիմնադրամի նախագահ Այման Օքեյլը նշեց. «Մեր լեզուն մարդու, խաղաղության լեզուն է, նրանցը՝ մարդասպանության»:

MAAT հիմնադրամը 2016 թվականից ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում ունի հատուկ խորհրդատվական մարմնի կարգավիճակ:

Դեռևսը 2021 թվականի հունվարին Maat-ը կոչ արեց Ադրբեջանին` վերադարձնել հայ ռազմագերիներին՝ նշելով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը պարբերաբար խախտել է միջազգային հումանիտար իրավունքը` մարդկության դեմ հանցագործություններ և ռազմական զանազան գործողություններ կատարելով։

MAAT-ի ղեկավար Այման Օքեյլն իր խորը մտահոգություն էր հայտնել Ադրբեջանի կառավարության կողմից իրենց պարտավորությունների կատարման բացակայության և հայ ռազմագերիներին չհանձնելու կապակցությամբ:

2021 թվականի ապրիլի 22-29-ը MAAT–ը խաղաղասիրական մշտադիտարկման շրջանակում հայաստանյան այցելության շրջանակներում նախատեսում է հանդիպումներ կազմակերպել հակամարտությունից տուժած մարդկանց, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, նախաձեռնող խմբերի հետ,  որի արդյունքում  էլ կազմվելու է զեկույց և ներկայացվելու ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմիններին։

Հայաստան ժամանած առաքելության  անդամները իրավաբաններ, խաղաղարարներից, քաղաքացիական հասարակության աշխատողներ են:

Կլոր-սեղանի քննարկման թեմաներից էր նաև արմենաֆոբիան, որի մասին առավել մանրամասն ներկայացրեց միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը, որը բարձրաձայնեց նաև Ադրբեջանի կողմից լայնորեն կիրառվող  ատելության խոսքի և պատերազմական հանցագործությունների դեպքերը, որոնք, ցավոք, բազմաթիվ են:

Ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ Գագիկ Գինոսյանը, որը նաև արցախյան պատերազմների մասնակից է, խոսեց այն մասին, որ աշխարհում խոսում են մարդու խախտված իրավունքներից, սակայն չեն խոսում ազգի խախտված իրավունքներից:

Հրավիրվածների շարքում կային նաև Արցախի բնակիչներ (որոնք կորցրել են իրենց ամեն ինչ), զոհվածների հարազատներ, հոգեբաններ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ովքեր հանգամանալից ներկայացրեցին պատերազմի օրերին և մինչ օրս իրենց կողմից տարվող աշխատանքները:

«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» կրթական հասարակական կազմակերպությունը կազմավորվել է 2014թ.: Այն  Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:

Գործունեությունը հիմնվում է օրինականության, խտրականության բացառման, բարեխղճության, անդամության կամավորության, անդամների շահերի ընդհանրության, ինքնակառավարման և հաշվետվողականության սկզբունքների վրա:

Այն համագործակցում է ինչպես Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական, արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների, այնպես էլ անհատ անձանց հետ:

Կազմակերպությունը ունի միջազգային կապեր, անդամակցում է միջազգային ոչ կառավարական և ոչ առևտրային կազմակերպությունների, կնքում է համաձայնագրեր և պայմանագրեր օտարերկրյա ու միջազգային կազմակերպությունների հետ, ունի տեղեկատվության տարածման հարթակներ, ինչպես նաև կարող է զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն տարածել իր գործունեության վերաբերյալ:

Կազմակերպությունը կազմակերպում և իրականացնում է կրթական, երիտասարդական և մշակութային փոխանակման և մասնագիտական ծրագրեր, տեղական և միջազգային կամավորական ծրագրեր, խաղարարական ծրագրեր, նպաստում է միջերիտասարդական և միջմշակութային կապերի և ծրագրերի զարգացմանը, ինչպես նաև մարդու իրավունքների, հիմնարար արժեքների ժողովրդավարական գործընթացների զարգացմանն ու ամրապնդմանը: Իրականացնում է նաև  ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված հետազոտական և գիտական աշխատանքներ, ճանաչողական և մեդիագրագիտության առաջընթացին նպաստող ազգային և միջազգային ծրագրեր:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930