Բազելում (Շվեյցարիա) մեկնարկած սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնություն Հայաստանը մեկնել էր հինգ մարզիկով, որոնցից չորսը առանձին գործիքների վրա մտել են եզրափակիչ:
Ապրիլի 24-ին օղակների վրա ոսկե մեդալի համար կպայքարեն Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը, իսկ նժույգ թափերում Արթուր Դավթյանն ու Գագիկ Խաչիկյանը: Հաջորդ օրը Արթուր Դավթյանը կփորձի մեդալ նվաճել նաեւ հենացատկում:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցավայրից լրատվամիջոցներից մեկին տեղեկացրել է, որ այսպիսի հաջողություն դեռեւս չէր եղել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ