ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը գրառել է. «Իմ տան մոտ նման պաստառ կախելը ձեր հերթական անբարոյականության դրսևորումն է: Ու թող չհամարձակվեն ասել, որ ժամանակին ուրիշների նկատմամբ արվել է, և ես դրա հետ կապ եմ ունեցել կամ չեմ դատապարտել: Էտ սուտ հեքիաթները 4-րդ դասարանի երեխաների մոտ կպատմեք:
Իսկ, ընդհանուր առմամբ, ձեր հավաքական գործունեությունը, որտեղ դուք ձեր կարճ խելքով փորձում եք կրկնօրինակել հեղափոխության ընթացքում եղածը ձեր ձևով, միայն ձեզ է վնաս տալիս:
Կարելի է ուղղակի նստել ու սպասել, թե ոնց եք դուք ձեզ վնասում:
Շարունակեք ատելություն սփռել, սև ժապավեններ կախել, մարդկանց տան վրա գնալ, հայհոյել, գնդակահարության տեսարաններ բեմադրել և ճանապարհ փակել: Այդ ամենը շատ գրավիչ է մարդկանց համար, միանշանակ սատար կկանգնեն ու կմիանան ձեր պայքարին՝ հանուն այդ տեսակ Հայաստանի:
Կարդացեք նաև
Չալարեմ մի օր ձեր մասին գիրք եմ գրելու. «100 քայլ, թե ինչպես արագ ձախողել ընդդիմադիր պայքարը»:
Խաղաղություն բոլորին:
Հայաստանը ապագա ունի»:
Ալեն Սիմոնյանը ավելի ուշ 2018թ.-ի տեսանյութ է վերահրապարակել՝ մակագրելով. «Այսպես են հաղթում: 2018թ մայիսի 5, Ատելության, վիրավորանքի և սև ժապավենների մասին»: