Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք հակասահմանադրական ոչինչ չէինք առաջարկի եւ չենք առաջարկել. Վահրամ Դումանյան

Ապրիլ 23,2021 16:54

«Շատ լավ հարց եք տալիս, բայց սխալ հասցեով, կարծում եմ այդ հարցը պետք է տալ պարոն Սարգսյանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` պատասխանելով  այն հարցին, թե ինչ է մտածում այն մասին, որ ՀՀ նախագահը չի ստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը ՝ դիմելով Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը օրենքի համապատասխանությունը որոշելու համար:

«Սպասվում է բուռն աշխատանք մեր կողմից, ինչպես աշխատել ենք, շարունակելու ենք աշխատել: Մենք կաշխատենք օրենքի եւ գործող կարգերի շրջանակում: Որ օրենքը կլինի, այդ օրենքի շրջանակում էլ կաշխատենք»,-ասաց ԿԳՄՍ նախարարը:

Այսինքն հակասահմանադրական քա՞յլ էր իրականացվել նախարարության կողմից, ինչի համար նախագահը դիմեց նման քայլի` այս հարցին ի պատասխան էլ Վահրամ Դումանյանը նշեց. «Իհարկե ոչ, բայց այդ հարցով դիմեք այն կառույցին, ով կասկածներ ունի Սահմանադրության հետ համապատասխանության հարցում: Եթե մենք նման տեսակետ ունենայինք, բնականաբար, մենք հակասահմանադրական ոչինչ չէինք առաջարկի եւ չենք առաջարկել: Այնպես որ, կապրենք՝ կտեսնենք»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930