Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այդ երախտավոր քայլին սպասում են հազարավոր հայեր». Բուլղարիայի ԱԺ նիստի ընթացքում պատգամավորները քննարկել են Հայոց ցեղասպանության թեման

Ապրիլ 23,2021 17:29

ԲՀ ԱԺ ապրիլի 23-ին կայացած լիագումար նիստի ընթացքում պատգամավորները քննարկել են Հայոց ցեղասպանության թեման:

«Կանգնի՛ր, դու՛րս արի» խմբակցության պատգամավոր Արման Բաբիկյանը հայտարարել է «Դեռևս 1975թ. ԱՄՆ օրենսդիր մարմնի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»: Բուլղարիայի քաղաքացիներն իմացել են ճշմարտությունը և ուղարկել են մեզ՝ այն պաշտպանելու: «Կանգնի՛ր, դու՛րս արի» խորհրդարանական խումբը բնորոշում է Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները՝ որպես ցեղասպանություն: Այդ երախտավոր քայլին սպասում են հազարավոր հայեր: Մենք պետք է շնորհակալ լինենք Բուլղարիայի ժողովրդին, որ ընդունել է ողջ մնացած հայերի նախնիներին: Դրանք այն մարդիկ են, ովքեր փրկել են բուլղարական հրեաներին»:

Դրան հաջորդել է «Հանուն իրավունքների և ազատությունների» խմբակցության ղեկավար Մուսթաֆա Կարադայի ելույթը, ով նշել է․ «Մենք բոլորս պարտավոր ենք կարեկցանքով վերաբերվել զոհերին, բայց միևնույն ժամանակ, մենք պետք է հստակորեն զերծ մնանք պատմական իրադարձություններին ընտրողական մոտեցում ցուցաբերելուց, ինչպես նաև այն թեմաներից, որոնք կարող են առաջացնել բաժանարար գծեր»: Վերջինիս խոսքով պետք չէ տարբերություններ դնել ռասայի, սեռական պատկանելիության և այլ հատկանիշների հիման վրա: Նաև կարևոր է լավ հարաբերություններ պահպանել հարևան պետությունների հետ:

«Ժողովրդավարական Բուլղարիա» խմբակցությունից Ցեցկա Բաչկովան կոալիցիայի անունից հայտարարություն է ներկայացրել Օսմանյան կայսրությունում ողբերգական իրադարձությունների մասին: «Բուլղարացիները դրսևորել են մեծահոգություն և կարեկցանք՝ բացելով իրենց տները փախստականների առաջ: Հազարավոր հայ փախստականներ արժանացել են բնակիչների հյուրընկալությանը և որոշել մնալ այստեղ: Ժամանակի ընթացքում նրանք դարձել են բուլղարացի ժողովրդի մի մասը»: Վերջինիս խոսքով Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ԵՄ անդամ 16 պետություններ: Նա «Ժողովրդավարական Բուլղարիա» խմբակցության անունից հայտարարեց, որ աջակցում է բուլղարական փաստաթղթերում «հայերի զանգվածային սպանություն» տերմինը «ցեղասպանություն» եզրույթով փոխարինելուն:

ԲՀ ԱԺ խոսնակ Իվա Միտևան չի ընդունել զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու մասին առաջարկը, քանի որ, համաձայն կանոնակարգի, նման առաջարկ պետք է արվեր նախորդ օրը:

Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության, «Այդպիսի ժողովուրդ կա», «Ժողովրդավարական Բուլղարիա» և «Կանգնի՛ր, դու՛րս արի» խմբակցությունների պատգամավորները կանգնել են՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու համար:

Բուլղարիան, որ խոսում է սպանությունների մասին,- հավելել է «Կանգնի՛ր, դու՛րս արի» խմբակցությունը,- պետք է ճանաչի ցեղասպանությունը՝ Ազգային ժողովի որոշմամբ կամ հայտարարությամբ, ինչպես դա արել են տասնյակ պետություններ:

«Ժողովրդավարական Բուլղարիա»-ն ևս հայտարարել է, որ այդ սպանություններն իրենց համար ցեղասպանություն է:

Այնուամենայնիվ, «Հանուն իրավունքների և ազատությունների» շարժումը զգուշացրել է, որ զոհերը չօգտագործվեն քաղաքական նպատակներով, իսկ Բուլղարիան զգույշ լինի աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու և լավ բարեկամ լինելու համար։

Բուլղարիայի ԱԺ՝ 23.04.2021թ լիագումար նիստը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930