Հայաստանն ակնկալում է Ռուսաստանի օգնությամբ կառուցել հզոր բանակ: Այս մասին հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում:
Նրա խոսքով՝ Երևանն արդեն հայտարարել է, որ Հայաստանի ԶՈՒ բարեփոխումները կիրականացվեն Ռուսաստանի հետ գործակցությամբ:
«Մեր կարծիքով՝ Ռուսաստանի ԶՈՒ բարեփոխումները վերջին 12 տարում ամենահաջողվածներից են. բանակի արդիականացումը և օպտիմիզացումը, արդյունավետության բարձրացումը, կառավարման ավտոմատ համակարգերի ներդրումը օգնել են Ռուսաստանին շարունակել ունենալ ամենահզոր բանակներից մեկն աշխարհում: Մենք վստահ ենք, որ Ռուսաստանի օգնությամբ կանցնենք այդ ճանապարհը և կկառուցենք հայկական հզոր բանակ»,- ասել է Գրիգորյանը:
Անդրադառնալով սպառազինություն գնելու հարցին՝ Գրիգորյանն ասել է, որ «կգնենք լավագույն զենքը, և ձեզ հայտնի է՝ որ երկիրն այդ ոլորտում առաջատար»: «Միաժամանակ, մենք նախատեսում ենք հետագայում էլ ակտիվորեն զարգացնել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ