Լրահոս
Օրվա լրահոսը

Ես հպարտ եմ, որ վաստակել եմ այս իշխանության ատելությունը. Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետ

Ապրիլ 23,2021 16:04

Հնարավո՞ր է, արդյոք, նոր պատերազմը։ Հայաստանը կոլապսից հանելու ի՞նչ լուծումներ կան։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու երկրի կառավարումը ստանձնելուց հետո: Այս և այլ նմանատիպ հարցերի պատասխանեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ աջակիցների հետ ապրիլի 21-ի հանդիպմանը:

«Ես գիտակցում եմ, որ ընտրություններում հիմնական թիրախը ես եմ լինելու»,- հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանը:

«Ես հպարտ եմ, որ այս իշխանության ատելությունը վաստակել եմ: Ընտրությունները լինելու են երկբեւեռ, եւ այն, ինչ անում է այսօր իշխանությունը կապված իմ հետ կամ հնարավոր դաշինքի հետ, որը ես եմ գլխավորելու, իրենք իմ փոխարեն քարոզչություն են անում: Իրենք աջակցում են եւ աջակցելու են այս բեւեռի ձեւավորմանը:

Շատերի մոտ կարծիք կա, որ իրենք քարոզարշավ են սկսել, մենք հետ ենք մնում: Հանգիստ ենք, հանգիստ, պլանավորված մեր քայլերով առաջ ենք գնալու: Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք մեր աշխատանքները: Եթե իշխանությունն այսօր հազարավոր հարց ունենալով զբաղված է քարոզչությամբ, դա չի նշանակում, որ ես պետք է մտնել նույն պրոցեսի մեջ՝ մտածելով, որ միգուցե ես հետ կմնամ: Մենք գիտենք՝ երբ ենք սկսելու, ոնց ենք սկսելու, ինչ ուժերով: Ուղղակի վստահեք ինձ այս հարցում»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասն՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած տեսանյութում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930