Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի կողմից «Հայոց ցեղասպանություն» արտահայտության կիրառումը հարիր չէ թուրք-ամերիկյան դաշնակցային հարաբերություններին. Օմեր Չելիք

Ապրիլ 23,2021 16:20

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման թեմային:

Չելիքը նշել է, որ իրենց դաշնակցի՝ ԱՄՆ-ի կողմից «Հայոց ցեղասպանություն» արտահայտության կիրառումը «հարիր ու վայել չէ թուրք-ամերիկյան դաշնակցային հարաբերություններին»:

Այնուհետև շարունակել է միտքը. «Իրականում՝ աշխարհի բոլոր կողմերում այդ, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի շերտ կա: Այն տեղավորված է սփյուռքի մեջ: Այդ շերտը Հայաստանում տևական ժամանակ է գերի է պահում Կովկասում կարգավորման գործընթացը»:

Նա հայտնել է, որ ցեղասպանություն բառն արտաբերելու դեպքում ծանր հարված կհասցնեն Թուրքիայի հետ հարաբերություններին, կծառայեն սփյուռքի՝ տարածաշրջանի կարգավորման գործընթացը գերի պահելու քաղաքականությանը և կվերացնեն տարածաշրջանի կարգավորման ողջ գործընթացը:

Չելիքը վերջում հերթական անգամ հիշատակել է արխիվները բացելու ու պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին Էրդողանի առաջ քաշած թեզերը և մեղադրել Հայաստանին դրանք չընդունելու մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930