Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետը գիտեր, որ իրեն ուրախ չեն Սյունիքում․ գնաց, հրահրեց մարդկանց զայրույթը»․ Արա Զոհրաբյան

Ապրիլ 23,2021 15:19

«Սյունիքի դեպքերը նախորդող իրադարձությունների համատեքստում պետք է դիտարկել։ 2018թ․-ից ատելության խոսքը դարձել էր նորմա։ Իշխանությունը, որը պատասխանատու էր այս մթնոլորտի համար, չէր կանխում դա։ Ավելին՝ խրախուսում էր, իրեն հաճելի էր, որ իր հակառակորդներին վիրավորում եւ հայհոյում են հանրության որոշակի խմբեր։ Եվ սա վերադառնալու էր, փոխադարձության սկզբունք է»,-Aravot.am-ի եւ A1plus-ի հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Սյունիքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղված ցույցերին եւ դրանց հաջորդած ձերբակալություններին՝ ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Նա շեշտեց, թե ինչ հոգեվիճակ ունեն սյունեցիները․ «Պատերազմից հետո ֆորսմաժորային վիճակում ենք։ Սյունեցիների՝ վտանգված լինելն ակնհայտ է։ Մանավանդ, խոսակցություն կա, որ Սյունիքի հետ կապված ինչ-որ զիջումներ են լինելու։ Որոտանի հատվածն արդեն իսկ զիջվեց Ադրբեջանին խայտառակ պայմաններում։ Բնական է սյունեցիների դժգոհությունը։ Վարչապետը գիտեր, որ իրեն ուրախ չեն Սյունիքում։ Մի անգամ գնացել էր, ճանապարհը փակել էին։ Եթե երկրորդ անգամ է գնում, հրահրում է մարդկանց զայրույթը։ Կողմնակից չեմ վիրավորանքի եւ ատելության խոսքի, բայց իշխանությունն է այդ լեզուն սովորեցրել մարդկանց»։

Արա Զոհրաբյանը նաեւ դատապարտեց սյունեցիների հանդեպ բերման ենթարկելու գործընթացում արձանագրված ստորացուցիչ, նվաստացուցիչ վերաբերմունքն իրավապահների կողմից։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930