Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երբ թշնամին Զանգեզուրով է սպառնում, չենք կարող առողջ հարաբերություններ ձեւավորել»․ Մհեր Տերտերյան

Ապրիլ 23,2021 14:50

«Համոզված եմ, որ ազգի շահերը պետք է առաջնահերթ համարենք։ Ամեն հարեւան պետության հետ հարաբերությունները կառուցելիս ազգի շահերը պետք է հաշվի առնել։ Տարածաշրջանում ոչ թե սուբյեկտ, այլ օբյեկտ պետք է դառնանք»,-«Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ այսօր Aravot.am-ի եւ A1plus-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախկին խորհրդական, տնտեսագետ Մհեր Տերտերյանը՝ անդրադառնալով հարցին, թե հետպատերազմյան Հայաստանում, իր գնահատմամբ, Թուրքիայի հետ թշնամանքը կառավարելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ ի՞նչ է ակնարկվում եւ ինչպե՞ս է պատկերացնում այս փուլում հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման տեսլականը։

«Կարծում եմ՝ այն պայմաններում, երբ թշնամին մեզ սպառնում է, խաղաղությունը մեզ թելադրում են։ Խաղաղության մի օր եթե պետք է հասնենք, ապա այն մեր ներքին շահերից պետք է բխի։ Ժամանա՞կն է, թե ոչ։ Չեմ կարծում, որ այսօր, վտանգված պայմաներում, երբ թշնամին Զանգեզուրով է սպառնում, կարող ենք առողջ հարաբերություններ ձեւավորել։ Դրա համար հիմքեր եւ ճիշտ կարգախոս պետք է լինեն»,-համոզմունք հայտնեց Մհեր Տերտերյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930