Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ապրիլի 21-ին ղեկավարել է Ռուսաստանի ազգային նվագախումբը։
Համերգը կայացել է Մոսկվայի Չայկովսկու անվան համերգային դահլիճում։ Նվագախմբի հետ ելույթ է ունեցել ջութակահար Մարկ Բուշկովը։
Բազմաթիվ երաժշտական քննադատների գնահատմամբ՝ Ռուսաստանի ազգային նվագախումբը Ռուսաստանի Դաշնության լավագույն սիմֆոնիկ կոլեկտիվներից է։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը Միխայիլ Պլետնյովն է։
Ռուսաստանի ազգային նվագախումբը ելույթ է ունենում ինչպես Ռուսաստանի‚ այնպես էլ աշխարհի լավագույն հանդերձասրահներում‚ համագործակցում է անվանի մենակատարների հետ։
Կարդացեք նաև
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Ծրագրում, որևէ հայկական գործ եղե՞լ է