Փաստաբան Միհրան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը
ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտից Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված վստահորդներս տևական ժամանակ է, ինչ ազատ են արձակվել։
Ի պատիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչների վերջիններս իրենց գործառույթներն իրականացրեցին բավականին արագ և արհեստավարժ` որևէ անհանգստություն չպատճառելով իմ երեք վստահորդներին։
Ինչ վերաբերում է ցանցում տարածված Իգոր Խաչատուրովի և ոստիկանության կապիտանի լուսանկարին, ապա նշեմ, որ աշխատասենյակում աշխատանքային մթնոլորտ էր, իսկ հաշվի առնելով ոստիկանություն բերման ենթարկված անձանց քանակը, ապա ոստիկանը կարող էր և ծխել (ինչն, ի դեպ, առաջարկել է նաև մեզ), սակայն աշխատանքային մթնոլորտն ու պրոֆեսիոնալիզմը դրանից որևէ կերպ չեն տուժել։
Կարդացեք նաև