Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրում կարծես փորձ է արվում հաստատել դիկտատուրա, ձևավորել բռնապետական խունտա, ինչը, վստահ եմ, որևէ կերպ չի հանդուրժվելու քաղաքացիների կողմից. ԱԱԾ նախկին տնօրեն. ArmLur.am

Ապրիլ 23,2021 12:16

ArmLur.am-ը Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանից հետաքրքրվեց , թե ինչ գնահատական նա կտա Սյունիքի մարզում ՀՀ վարչապետի կողմից ուժային կառույցի ղեկավարներին տրված հանձնարարականներին եւ դրանից հետո իրավապահների գործողություններին, վերջինս ասաց. «Տպավորությունս մեկն է. երկրում կարծես փորձ է արվում հաստատել դիկտատուրա, ձևավորել բռնապետական խունտա, ինչը, վստահ եմ, որևէ կերպ չի հանդուրժվելու քաղաքացիների կողմից։ Դատախազության և ուժային կառույցների ղեկավար իմ գործընկերների մարդկային, հայրենասիրական և պրոֆեսիոնալ հատկանիշներին անձամբ ծանոթ լինելով՝ չեմ ուզում հավատալ, որ նրանք, այնուամենայնիվ, մասնակիցը կդառնան երկրի համար ամոթալի, կործանարար և անշնորհակալ այս գործընթացին։ Անհրաժեշտ է խորությամբ հասկանալ պատճառները, թե ինչու են մարդիկ փողոց դուրս գալիս, ինչու են հրապարակավ կամ ավելի նեղ շրջանակներում հայհոյում և վիրավորում վարչապետին ու նրա մերձավոր շրջապատին, կրկնում եմ, պետք է հասկանալ և կոնկրետ հետևություններ անել այդ ամենից, ոչ թե փորձել լռեցնել մարդկանց բռնաճնշումներով, ուժային մեթոդներով, միևնույն է, դա չի ստացվելու. ընդամենը, այս օրհասական պահին է՛լ ավելի թուլացնելու ենք մեր հայրենիքը։

Մեր պետությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, ազգային անվտանգության գործող աշխատակիցներին աջակցելու, օգնելու, ինչու չէ՝ նաև նմանատիպ բացասական երևույթները կանխելու և բացառելու նպատակով իմ և գործընկերներիս կողմից հիմնադրվել է «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը, որը հանրությանը կներկայացվի ձևավորման աշխատանքներն առաջիկայում ավարտելուց անմիջապես հետո։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930