Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. Իրենք իշխանության եկան դագաղներով, հիմա դրա պատասխանն են ստանում. «Հրապարակ»

Ապրիլ 23,2021 11:36

Սյունիքը նվաճելու երկրորդ անհաջող փորձից հետո Նիկոլ Փաշինյանն անցել է ռեպրեսիաների։

Նախօրեի գիշերը ոստիկանությունը գործի անցավ եւ բերման ենթարկեց ինչպես Սյունիքի համայնքապետերին, այնպես էլ ակցիաների մասնակիցներին։

Սյունիքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասում է՝ երբեւէ չի արդարացրել բռնությունն ու հայհոյանքը, բայց այսօր իշխանությունը քաղում է այն, ինչ ցանել է․ «Հայտնի խոսք կա՝ քամի ցանողը, փոթորիկ կհնձի։ Իրենք իշխանության եկան դագաղներով, իշխանության եկան մարդկանց տներին սեւ լենտեր կապելով։ Պիտի իմանան, որ ամեն ինչ բումերանգ է, եւ իրենց հետ խոսելու են այն լեքսիկոնով, ինչի քաղաքական մշակույթը հաստատել է Նիկոլ Փաշինյանը։ Իսկ նա իշխանափոխությունից հետո, ցավոք սրտի, հաստատել է հայհոյանքի, բռնության քաղաքական մշակույթ, իսկ այսօր իրեն վերադարձվում է այն, ինչ ինքը ծնել է»։ Անդրադառնալով իմքայլական Արփի Դավոյանի՝ «էդ Սյունիքում ոչ ոք անպատիժ չի մնա» արտահայտությանը, Զոհրաբյանն ասաց․ «Նման ցինիկ հայտարարությունների պատասխանն այդ անձինք մի օր կստանան։ Ես դրանց անուններն անգամ չեմ ուզում արտաբերել եւ, այո, հատուկ եմ ասում՝ «դրանց»»։

Զոհրաբյանը հորդորում է Փաշինյանին՝ դադարեցնել սյունեցիների նկատմամբ ռեպրեսիաները․ «Այս ամենը շուռ է գալու իր դեմ։ Ինչքան ինքը փորձի ռեպրեսիաներով լռեցնել ընդդիմախոսներին, այնքան իր համար քարոզարշավը վեր է ածվելու դժոխքի։ Սյունեցին ընդամենը պաշտպանում է իր հողը, իր հողում առանց ադրբեջանական ներկայության ապրելու իրավունքը։ Եվ դրա համար նման ռեպրեսիաներ սկսել, սյունեցիներին ստորացնել, միայն սեփական վրեժխնդրությունից դրդված, դա բնորոշ է միայն թույլ մարդկանց, ուստի հորդորում եմ՝ ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին․ ի դեպ, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթարը դեռեւս չի ապաքինվել պատերազմի ընթացքում ստացած վիրավորումից»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930