Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Ցանկացած քայլ, որը ուղղված է լինելու Սահմանադրությունը եւ պետությունը պահպանելուն՝ ինձ համար սահմանադրական է

Ապրիլ 23,2021 10:57

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով ընդդիմության գործելաոճի արդյունավետության մասին, որը վարչակազմի հեռացումը տեսնում է սահմանադրական եղանակով` ասաց. «Երբ դեկտեմբերի վերջին ես զորացրվեցի ու եկա Երեւան, իմ առաջին իսկ շփումները լրատվամիջոցների հետ նրա մասին էին, որ քանի որ սրա պաշտոնավարումը հարված է Հայաստանի պետականությանը, իսկ Սահմանադրությունը ստեղծված է պետականության պահպանման համար, ոչ ֆիզիկական բռնությամբ, բայց ցանկացած քայլ, որը ուղղված է լինելու Սահմանադրությունը եւ պետությունը պահպանելուն, ինձ համար սահմանադրական է: Որովհետեւ Սահմանադրությունը ունի ոչ միայն տառեր, նախադասություններ եւ հոդվածներ, այլեւ ունի ոգի: Ու այդ ոգին այն մասին է, որ պետք է պետություն լինի, որ սահմանադրություն լինի:

Բժշկական մի հին անեկդոտ կա, երբ բուժքույրը բժշկին ասում է, թե հիվանդը մահացավ: Եվ երբ բժիշկը տեղեկանում է, որ հիվանդը մահանալուց առաջ քրտնել է, ասում է՝ ուրեմն բուժումը ճիշտ էր նշանակված: Ո՞ւմ է պետք պետության այն մահը, որը ըստ Սահմանադրության տառի է լինելու: Պետք է պետության կյանք՝ Սահմանադրության ոգով»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930