Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայոց եկեղեցու պատմություն առարկան կմնա ավագ դպրոցում՝ հավանաբար «կրոնի եւ հայ եկեղեցու պատմություն» անվանումով՝ խտացված ժամաքանակով

Ապրիլ 23,2021 10:29

Հանրակրթության պետական նոր չափորոշիչը վերջին մեկ տարում հանրության մի հատվածի քննարկումների ու բողոքների կիզակետում էր: Քննադատություններն առավելապես կապված էին «Հայ գրականություն» եւ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների հետ:

Շատերին զայրացրեց առաջարկվող այն տարբերակը, ըստ որի՝ «Հայ գրականություն» առարկայի դասագրքի անվանումից հանվում է «հայ» բառը (այն պատճառաբանությամբ, որ հայ գրականությունը համաշխարհային գրականության մաս է կազմում, եւ առարկայի շրջանակում երեխաներն ուսումնասիրելու են նաեւ համաշխարհային գրականություն)։ Ոմանց, հատկապես, եկեղեցականների կողմից էլ վրդովմունքի պատճառ դարձավ Հայ եկեղեցու պատմությունն այլևս որպես առանձին առարկա չդասավանդվելու հեռանկարը:

Թեեւ առարկայական չափորոշիչները դեռ հաստատված չեն, «Առաջին լրատվականին» տված հարցազրույցի ժամանակ, ըստ «Հայկական ժամանակի»՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ գրականության չափորոշչում նախատեսում են ավելացնել «հայ» բառը, որից հետո վերջ կտրվեն ավելորդ խոսակցություններին:

«Չափորոշիչների մասով շատ էր խոսվում, գոյություն չունեցող մեղադրանքներ էին հնչում, մասնավորապես, օրինակ՝ հայ գրականություն առարկայի անվան մեջ «հայ» բառի բացակայությունը մեկնաբանվում էր ամենաֆանտաստիկ ենթադրություններով: Չեմ ուզում կրկնվել, նույնիսկ ցիտել, որովհետեւ դա մտացածին էր: Մենք ուղղակի «հայ» բառը ավելացնում ենք եւ որեւիցե խնդիր չկա: Այնտեղ լրիվ ուրիշ դրդապատճառներ կային գրականություն անվանման հետ կապված, սակայն որեւիցե նման  թաքնված միտումներ, թաքնված ուժեր, տիեզերական ինչ-որ բաներ գոյություն չունեն, ամեն ինչ պրակտիկ դաշտում է, ամեն ինչ բաց է, եւ որեւիցե խնդիր չկա»,- նշել է նախարարը:

Անդրադառնալով հայոց եկեղեցու պատմությանը՝ նախարարը նշեց, որ առարկան կմնա ավագ դպրոցում՝ հավանաբար «կրոնի եւ հայ եկեղեցու պատմություն» անվանումով՝ խտացված ժամաքանակով: Ինչ վերաբերում է 5-9-րդ դասարաններին, այստեղ առարկան կլինի ինտեգրված՝ «հայրենագիտություն» հանրակրթական բնագավառում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930