Արզնի-Երևան մայրուղային ջրատարը վթարել էր հարակից բարձունքից պոկված մեծ ժայռաբեկորը:
Արզնիի ջրաղբյուրի սանիտարական գոտում ողջ գիշեր շարունակվել է վթարված մայրուղային ջրատարի վերանորոգումը:
Ինչպես քիչ առաջ տեղեկացրին աշխատանքների վայրից, աշխատելով առանց հանգստի, ՎեոլիաԹիմն այս պահի դրությամբ իրականացրել է գործի ամենաբարդ մասը:
Կարդացեք նաև
Սակայն անելու բան դեռ շատ կա:
Եվս մոտ 6-7 ժամ կպահանջվի աշխատանքների ավարտի համար: Այնուհետև ջրատարը կվերաշահագործվի, որից հետո մի քանի ժամվա ընթացքում աստիճանաբար կվերականգնվի Արաբկիրի և Կենտրոնի սպառողների ջրամատակարարումը:
Վեոլիա Ջուր ՓԲԸ