Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սյունիքի հետ կապված հարցերը Հայաստանում պետք է լուծվեն բացարձակ բովանդակային միջավայրում, առանց որևէ բախում և ապակայունացում ենթադրող գործելաոճի:
Սյունեցիների մտահոգություններն ու անհանգստությունը նոր իրավիճակի և իրադրության հետ կապված, միանգամայն հասկանալի և օբյեկտիվ է, բայց այդ մտահոգությունը չպետք է դառնա որոշակի խմբային և անձնական այլ քաղաքական հարցեր լուծելու առիթ, որի հետևանքով սյունեցիների մտահոգությունը ոչ միայն չի փարատվի, այլ գործնականում կստանա սրվելու նոր առիթներ:
Ըստ այդմ, անկայունությունը Հայաստանում, և մասնավորապես Սյունիքում, պարզապես կարող է պարարտ հող ստեղծել Թուրքիայի և Ադրբեջանի համար այն բարդ քննարկումներում, որոնք նրանք ակնհայտորեն ունեն Ռուսաստանի հետ՝ ռեգիոնալ նոր ստատուս-քվոյի ամրագրման համար դիմակայությունում, ակնհայտորեն փորձելով օգտագործել Ռուսաստանի որոշակի աշխարհաքաղաքական ռեսուրսային թուլությունները և զգայունությունները»:
Կարդացեք նաև