«Մարտական խաչ» երկրորդ աստիճանի ասպետ Ղևոնդ Հովհաննիսյանի որդուն ծանուցել են ներկայանալ քննչական կոմիտե
Ապրիլ 22,2021 22:33
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի ոստիկանություն, իսկ ճիշտ չէ՞ր լինի այս ծանուցագրի փոխարեն աղավնի ուղարկեիք…
Իսկ եթե լուրջ, ապա այս թղթի կտորն այսօր Սյունիքի մարզի ոստիկանները տարել են Ագարակի զորամասի հիմնադիր հրամանատար, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի ասպետ Ղևոնդ Հովհաննիսյանի տուն, որպեսզի նրա որդի Խորեն Հովհաննիսյանին ծանուցեն ներկայանալ քննչական կոմիտե:
Լրջացեք պարոնայք…»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: