«Հրաչիկին առանց ոստիկանների ուղեկցության՝ հրավիրում եմ իմ հետ մենախոսության։ Թե այն ինչպես կավարտվի՝ ես պատկերացնում եմ։ Իր ռիսկն ու դուխը պետք է բավարարի, որ գա ու իմ դիմաց կանգնի ու ասի, թե Սյունիքում ինչը ոնց է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Սյունիքի դեպքերի վերաբերյալ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի այսօրվա գնահատականներին՝ ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։ Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե վարչապետի դեմ բողոքի ցույցերի հետեւում ինքն է կանգնած, Հակոբյանը նշեց, որ ցույցերն արել է Սյունիքի ժողովուրդը՝ ինքնաբուխ․ «Ես կիսում եմ իրենց վերաբերմունքը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ