ԻՔՄ հաղորդագրությունը ապրիլի 22-ի ընդդիմության հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ
Այսօր՝ ապրիլի 22-ին, Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ ժամը 18։30-ից մեկնարկել էր ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների համատեղ հանրահավաքը։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18։53-ի դրությամբ հանրահավաքին ներկա է գտնվել մոտ 800 մարդ։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Կարդացեք նաև
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
Ոստիկանության աշխատակիցները և լրատվամիջոցների ներկայացուցիչները ընդգրկված չեն հաշվարկում։
Իրազեկ քաղաքացիների միավորում