Լրահոս
Օրվա լրահոսը

Զախարովան Երևանին ու Բաքվին կոչ է արել զերծ մնալ ռևանշիստական տրամադրություններից

Ապրիլ 22,2021 20:22

Մոսկվան Երևանին ու Բաքվին կոչ է անում զերծ մնալ ռևանշիստական տրամադրություններից և ռազմատենչ հռետորաբանություն, որը կրկին կարող է տարածաշրջանը հասցնել պատերազմի եզրին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախարար Իլհամ Ալիևի «Զանգեզուրն ուժով գրավելու» մասին հայտարարությունը:

«Մենք ելնում ենք նրանից, որ Բաքվի ու Երևանի հայտարարությունները և գործնական քայլերը պետք է բխեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածություններից»,- ասել է Զախարովան:

Անդրադառնալով ռազմագերիների հարցին՝ նա նշել է, որ իրենք հանդես են գալիս ռազմագերիների հարցը «բոլորը բոլորի դիմաց» լուծելու օգտին: «Այդ քայլն իսկապես կստեղծեր բարենպաստ մթնոլորտ՝ մի շարք կարևոր հարցերով առաջ շարժվելու համար»,- ասել է նա:

Մեկնաբանելով Բաքվում «Ռազմավարի պուրակի» բացումը՝ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է. «Մենք ակնկալում ենք, որ գործնական հարցերում Բաքուն ու Երևանը կձգտեն այնպիսի քայլերի, որոնք ուղղված կլինեն հարաբերությունների կարգավորմանը, ոչ թե նոր բաժանարար գծերի ստեղծմանը»:

Զախարովայի խոսքով, հատկապես պատերազմից հետո դա շատ բարդ է, այդ թվում հոգեբանորեն: «Այո՛, շատերը համաձայն չեն արդյունքների հետ: Ինչ-որ մեկը շարունակություն է ուզում, ինչ-որ մեկը ռևանշ: Բայց արդյո՞ք դա է նպատակը: Եվ արդյո՞ք նման գրգռիչները, նման խնդիրները կնպաստեն կարգավորմանը կամ խաղաղության կնքմանը: Հենց այդ հարցադրումն է պետք անել: Պատասխանն ակնհայտ  է. իհա՛րկե ոչ, չեն նպաստում»,- ասել է Զախարովան:

Այս փուլում, Զախարովայի խոսքով, կարևորագույն խնդիր է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վստահության միջոցների ամրապնդումը, դրական տնտեսական օրակարգի ձևավորումը, որն ի վիճակի կլինի ապահովել Անդրկովկասում զարգացման հեռանկարները: «Դա բխում է տարածաշրջանի մեր բոլոր գործընկերների շահերից»,- ասել է Զախարովան:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930