Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման ենթարկված սյունեցիներից մեկին բռնության են ենթարկել, մյուսի մոտ կորոնավիրուս է կասկածվում

Ապրիլ 22,2021 17:39

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն այս պահին ՀՀ քննչական կոմիտեի շենքում է, աջակիցներն էլ շենքի դիմաց են։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած երեկվա այցից հետո իրավապահները բերման են ենթարկում կամ հարցաքննության կանչում Սյունիքի մի շարք համայնքապետերի եւ քաղաքացիների։ Իշխանամետները երեկվանից լուրեր են տարածում, թե Մխիթար Զաքարյանը  Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերի կազմակերպիչներից է։ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի փոխանցմամբ՝ Մխիթար Զաքարյանին ՔԿ-ում ձերբակալելու են։ Դուրս գալով ՔԿ շենքից՝ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորներ Շաքե Իսայանն ու Արման Աբովյանը լրագրողներին հայտնեցին, որ 16 բերման ենթարկված կա, այդ թվում՝ Մեղրիի եւ Գորիսի փոխքաղաքապետերը եւ նույն քաղաքապետարանների կոմունալ բաժինների պետերը։

«Հաշվի առնելով հարցի նրբությունը՝ անունները չհրապարակենք։ Ընդ որում, մեկ բերման ենթարկվածի առնչությամբ կա տեղեկություն, որ իր խոսքով՝ բռնություն են կիրառել իր հանդեպ եւ դա տեսագրել են։ Քննությունը կպարզի։ Գրեթե բոլորը կասկածյալի կարգավիճակով մեղադրվում են խուլիգանություն կատարելու համար։ Բերման ենթարկվածներից մեկի մոտ էլ կորոնավիրուս է կասկածվում»,-նշեց Արման Աբովյանը։ Շահե Իսայանն էլ ասաց․ «Ոչ միայն Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու որոշում կա, այլեւ մյուսների հանդեպ՝ նույն խուլիգանության հոդվածով։ Տեղեկացանք, որ բերման ենթարկվածներից երկուսի հանդեպ անհամաչափ ուժ է կիրառվել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930