Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ, այ տղա, բա որ Սյունիքում ապահով է, ինչո՞ւ հիմնական ճանապարհով չգնացիր»․ Գեւորգ Պետրոսյան

Ապրիլ 22,2021 16:31

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն այս պահին ՀՀ քննչական կոմիտեի շենքում է, աջակիցներն էլ շենքի դիմաց են։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած երեկվա այցից հետո իրավապահները բերման են ենթարկում կամ հարցաքննության կանչում Սյունիքի մի շարք համայնքապետերի եւ քաղաքացիների։ Իշխանամետները երեկվանից լուրեր են տարածում, թե Մխիթար Զաքարյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերի կազմակերպիչներից է։ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի փոխանցմամբ՝ Մխիթար Զաքարյանին ՔԿ-ում ձերբակալելու են։ «Սա Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակով է պայմանավորված։ Որտեղ իրեն նսեմացնում են, նա վրեժ է լուծում։ Սա քաղաքական հետապնդում է»,-լրագրողների հետ ճեպազրույցում ՔԿ-ի դիմաց ասաց պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

Նա կարծում է, որ իրավապահները քաղաքական հրահանգներ են կատարում, եւ սյունեցի համայնքապետերին մեղադրելն ամոթ է․ «Այս խուժանությունները չեն մոռացվելու։ Սյունիքի մարզն առաջինն է «ատամ ցույց տվել» Նիկոլ Փաշինյանին, նա էլ մտածեց, որ կոտրի, որպեսզի մյուս մարզերին էլ կոտրի։ Բայց Սյունիքը չհանդուրժեց։ Սյունեցիներն իրենց մաշկի վրա են զգում կատարվողը։ Նիկոլ, այ տղա, բա որ Սյունիքում ապահով է, ինչո՞ւ հիմնական ճանապարհով չգնացիր»։ Ինչ վերաբերում է «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանի՝ «Էդ Սյունիքում ոչ ոք անպատիժ չի մնա» արտահայտությանը, Գեւորգ Պետրոսյանը հարցադրում արեց, թե առհասարակ ինչ գործ ունի Արփի Դավոյանն ԱԺ-ում․ «Դա նույնն է, որ ես գինեկոլոգների կոնֆերանս վարեմ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930