Կառավարությունը որոշեց 100 միլիոն դրամ հատկացնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման համար:
Արցախյան վերջին պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների, անհետ կորածների ու գերիների ընտանիքները, հաշմանդամություն ձեռք բերած անձիք առաջնահերթ կարգով կստանան հոգեբանական աջակցության։ Այդ նպատակով այսօր կառավարությունը որոշեց 100 միլիոն դրամ հատկացնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման համար:
Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպվել է հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման հրատապ բաց մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ