Լրահոս
Օրվա լրահոսը

«Որպես աներձագ` ինչ հայհոյանք հնչել է Սյունիքում, բառ առ բառ, տառ առ տառ ուղղում եմ իրենց ու իրենց քաղաքական հայրերին». Հրաչյա Հակոբյան

Ապրիլ 22,2021 16:07

«Սյունիքում կատարվածը Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի մեկ ժամ տեւած ելույթի պատասխանն էր: Չկարողանալով որեւէ կերպ հակադարձել այդ ելույթին՝ գնացին այս քայլին»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Սյունիքում Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչած հայհոյանքների մասին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Նրա խոսքով՝ «30-40 խուժանի հավաքելով մի տեղ՝ կազմակերպեցին այդ այսպես կոչված իրենց ասած անհնազանդությունների ակցիան». «Նրանք սրանով ուզում են վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին, ուզում են տպավորություն ստեղծել, թե կարող են նմանատիպ հայհոյախառը արտահայտություններ հնչեցնել եւ դա մնա անպատասխա՞ն: Այդ հայհոյանքները չեն մնալու, չեն մնում անպատասխան: Ես հիմա կարող եմ ասել՝ որպես քաղաքական թիմի անդամ, որոշ դեպքերում սիրում եք ինձ ներկայացնել՝ որպես աներձագ, ու ես հիմա, որպես Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամ, ուզում եմ ասել, որ դավաճանն էլ են իրենք, կապիտուլյանտն էլ են իրենք ու մնացած բոլոր հայհոյանքները, որ իրենք ուղղել են, բառ առ բառ, տառ առ տառ ուղղում եմ իրենց: Այն հայհոյանքները, որ նրանք ուղղում էին Նիկոլ Փաշինյանի եւ իր կողմնակիցների հասցեին, ես բառ առ բառ ուղղում եմ այդ մարդկանց եւ նրանց քաղաքական հայրերին, այդ մարդկանց հրահանգ տվողներին: Բառ առ բառ, ինչ հայհոյանք հնչել է` ուղղում եմ իրենց ու իրենց քաղաքական հայրերին»:

Թե ովքեր են ըստ նրա, այդ քաղաքական հայրերը, Հրաչյա Հակոբյանն ասաց, որ տարբեր շրջանակներ են, այն մարդիկ են, ովքեր տարբեր տեղերում ներկայանում են նույն դեմքով. «Դա կազմակերպված ակցիա է: Երեւանում էլ են նույն դեմքերը, Սյունիքում էլ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930