Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ լավ գիտեն, որ երբ դուրս էին եկել Նիկոլի դեմ, թշնամու դիպուկահարն իրենց տեսնում էր»․ քաղաքագետ

Ապրիլ 22,2021 16:03

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն այս պահին ՀՀ քննչական կոմիտեի շենքում է, աջակիցներն էլ շենքի դիմաց են։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած երեկվա այցից հետո իրավապահները բերման են ենթարկում կամ հարցաքննության կանչում Սյունիքի մի շարք համայնքապետերի եւ քաղաքացիների։ Իշխանամետները երեկվանից լուրեր են տարածում, թե Մխիթար Զաքարյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերի կազմակերպիչներից է։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Սյունիքում ոտքի կանգնած ժողովուրդը Նիկոլի դեմ չէր պայքարում, այլ սեփական տանն ապրելու եւ այդ տունը չայրելու իրավունքի համար էր պայքարում։ Սյունեցին գիտի, որ թշնամու նշանառության տակ է, որովհետեւ Փաշինյանը Կապանի հարակից բարձունքները հանձնել է թշնամուն»,-ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սյունեցիների երեկվա բողոքի գործողություններին Նիկոլ Փաշինյանի դեմ՝ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Սյունեցին տեսնում է, որ վտանգ կա Սյունիքի վերահսկողությունը թողնելու Ալիեւի եւ Էրդողանի ցանկությանը։ Բնական է բողոքի ալիքը, որը նոր չէ։ Նոյեմբերի իննից Սյունիքում այդ տրամադրություններն են։ Մարդիկ լավ գիտեն, որ երբ դուրս էին եկել Նիկոլի դեմ, թշնամու դիպուկահարն իրենց տեսնում էր։ Դրա համար էլ դուրս էին գալիս։ Ուստի սյունեցիների վրա երկու կողմից է հարձակումը՝ դավաճան իշխանության եւ թշնամու»,-հավելեց նա։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930