Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինքս մասնակցել եմ պատերազմին, տեսել եմ՝ ինչքան անհամաչափ է մեր եւ Թուրքիայի տնտեսական եւ ռազմական ուժը. Էկոնոմիկայի նախարար

Ապրիլ 22,2021 15:54

Տնտեսությունը կտրուկ վերականգնվում է: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ըստ նրա, մարտին լինելու է տնտեսական աճ. իր հաշվարկով՝ 7-ից 7,5 տոկոս:

Նախարարն ասաց, որ ներդրողներ շատ կան եւ հենց հիմա իր մոտ մի քանի հարյուր միլիոն դոլարանոց նախագիծ կա, որը Գյումրիի «Կումայրի» կենտրոնի կառուցապատման ծրագիրն է: Դիտարկմանը, թե այդ նախագիծը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էր նախաձեռնել, պարոն Քերոբյանն ասաց. «Մեր մոտ կա բոլոր տիպի ծրագրեր, մենք չենք համարում, որ մենք ամենախելոքն ենք, եւ, եթե կան խելամիտ ծրագրեր, մենք իրականացնում ենք»:

Հարցին՝ այդ ծրագրերը կան, բայց արդյունքները չենք տեսնում, Վահան Քերոբյանն արձագանքեց. «Ո՞վ ասաց՝ չենք տեսնում: Հենց նոր տեսանք աշխատաշուկայի վերականգնման արդյունքը»:

Նա ասաց, որ նույնիսկ իր նշած երկնիշ տնտեսական աճի կանխատեսումն իրեն չի բավարարում. «Գիտեք՝ ես՝ ինքս մասնակցել եմ պատերազմին, տեսել եմ՝ ինչքան անհամաչափ է մեր եւ Թուրքիայի տնտեսական եւ ռազմական ուժը եւ ես համարում եմ, որ բոլորս պետք է որքան հնարավոր է, ստեղծենք Հայաստանի համար բարձր տնտեսական արժեք»:

Նախարարն ասաց, օրինակ՝ «Քարֆուրի» տնօրենը հայտարարել է մեկ տասնյակ սուպերմարքեթներ բացելու մասին, որը մի քանի միլիոն դոլարի ներդրում է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930