Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը ԱԺ-ում է: Նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ փակ նիստի է:
Լրագրողների հետ կարճ ճեպազրույցում հարցին՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ կապված հրապարակումներում փակագծերը շատ չբացվեցի՞ն, արդյոք չի՞ վնասի դա մեր անվտանգությանը՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Բոլոր հրապարակումները գնահատում են անցել, նոր հրապարակվել»:
Հարցին՝ ինչո՞ւ են միայն Օնիկ Գասպարյանի կողմ ուղղվում սլաքները, միայն նա է քննադատվում, ստացվում է, որ միակ պատասխանատուն ի՞նքն էր, այլ անձինք չկա՞ն պատասխանատու՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ մի սլաք ոչ մեկին դեռեւս չի ուղղվել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ