«Նախ, «այդ Սյունիքը» ՀՀ ողնաշար Սյունիքն է։ Տիկին Դավոյանը լավ կաներ՝ իր բառերն ու ձեւակերպումներն ավելի ճիշտ ընտրեր»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով երեկ Սյունիքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի դեմ տեղի ունեցած բողոքի ցույցերի վերաբերյալ «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանի ձեւակերպմանը՝ «Էդ Սյունիքում ոչ մեկ անպատիժ չի մնա»՝ ասաց «Իմ քայլից» դուրս եկած եւ Սյունիքից ընտրված պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Երկրորդ, ի՞նչ է՝ պատգամավո՞րը պետք է ասի, թե ով է պատժվելու, իսկ ով՝ ոչ։ Տիկին Դավոյանն ԱԱԾ է, քննչական կոմիտե՞ է, որ նման հայտարարություն է անում։ Ի վերջո, քաղաքական գործիչը պետք է արժեվորի իր խոսքը։ Այո, հանցանք գործածն անպատիժ չպետք է մնա, բայց տիկին Դավոյա՞նն է որոշում, թե ով պետք է քրեական հետապնդման ենթարկվի»,-հարցադրումներ արեց Աննա Գրիգորյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ