Արցախի խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարեց, որ պատրաստ են ՀՀ ԱԺ իրենց գործընկերների հետ հանդիպումներն ամրագրել Արցախ-ՀՀ միջխորհրդարանական հանձնաժողովի ձեւաչափում։ «Մինչեւ ՀՀ խորհրդարանի լուծարումը Արարատ Միրզոյանին առաջարկում եմ Հայաստանի եւ Արցախի միջեւ միջխորհրդարանական հանձնաժողովի ժամկետները քննարկել։ Մենք պատրաստ ենք ընդունել մեր հայրենակիցներին։ Համոզված եմ, որ ՀՀ-ի մեր գործընկերները լսում են մեզ»,-ասաց Արթուր Թովմասյանը։
Նա պատգամավորներին կոչ արեց մինչեւ այդ հստակեցնել քննարկվելիք հարցերի շրջանակը եւ առաջարկվող լուծումները։
Ի պատասխան պատգամավորներից մեկը հիշեցրեց, որ հայաստանյան գործընկերները պարբերաբար այցելում են Արցախ, բայց շփումներն ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացնելու առաջնահերթություն կա։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ