Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան եւ Ադրբեջանն իրենց քաղաքական օրակարգից չեն հանել հայասպանության ծրագրերը»․ Արցախի ԱԺ

Ապրիլ 22,2021 13:13

«Ավելի քան մեկ դար անց Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է հետապնդել հայ ժողովրդին։ Այսօր Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտողականության քաղաքականությունը որդեգրել է նրա հոգեզավակ Ադրբեջանը։ Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում հազարավոր մարդիկ սպանվեցին՝ հայ լինելու պատճառով»,-հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը ներկայացնելիս՝ Արցախի խորհրդարանի լիագումար նիստում այսօր ասաց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։

«Թուրքիան եւ Ադրբեջանն իրենց քաղաքական օրակարգից չեն հանել հայասպանության ծրագրերը։ Ազգովի առավել քան պատասխանատու պետք է լինենք ներքին եւ արտաքին մարտահրավերների հանդեպ, շարունակենք ապրել ու արարել հայրենի հողում։ Դա կլինի լավագույն հաղթաթուղթը՝ հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ճանապարհին»,-հավելեց Վահրամ Բալայանը։

ԱԺ հայտարարության նախագիծը քվեարկությամբ ընդունվեց միաձայն։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930