Ակբա բանկը մեկնարկել է նոր՝ Visa Signature պրեմիում դասի բանկային քարտի թողարկումը: Visa Signature քարտը բացի իր ստանդարտ գործառույթներից, քարտապաններին ընձեռում է նաև լրացուցիչ ծառայությունների լայն փաթեթ:
Քարտապանները հնարավորություն ունեն օգտվելու հետևյալ առավելություններից՝
Ճանապարհորդության ընթացքում բժշկական ապահովագրություն.
Ապահովագրության առավելագույն սահմանաչափը 750 հազար ԱՄՆ դոլար է:
Կարդացեք նաև
Գնումների ապահովագրություն.
Գնում կատարելու օրվանից սկսած հաջորդող 365 օրերի ընթացքում ապրանքի կորստի կամ վնասման դեպքում մինչև 20 հազար ԱՄՆ դոլարի փոխհատուցում,
Ճանապարհորդական անհարմարավետությունների ապահովագրություն՝
թռիչքի չեղարկում (մինչև 5 հազար ԱՄՆ դոլար),
թռիչքի բացթողում (մինչև 1000 ԱՄՆ դոլար),
թռիչքի կամ ուղեբեռի ուշացում (300 ԱՄՆ դոլար),
ճանապարհորդական պատահար (մինչև 500 հազար ԱՄՆ դոլար),
արտասահմանյան իրավական ծախսեր (մինչև 5 հազար ԱՄՆ դոլար),
վարձակալված մեքենաների պատահարներից ապահովագրություն (մինչև 10 հազար ԱՄՆ դոլար),
անձնական գույքի կորստի կամ վնասման ապահովագրություն (մինչև 1000 ԱՄՆ դոլար),
4 անգամ անվճար մուտք աշխարհի ավելի քան 1 000 օդանավակայաններում գործող VIP սպասասրահներ,
Concierge ծառայություն – Ճանապարհորդության ընթացքում աշխարհի ցանկացած կետից հեռախոսով կամ առցանց 24/7 սկզբունքով քարտապաններին անվճար հասանելի են բազմաթիվ ծառայություններ, որոնք իրականացվում են քարտապանի համար՝ քարտապանի փոխարեն սկզբունքով, մասնավորապես՝
թռիչքների ամրագրում,
հյուրանոցների ամրագրում,
ռեստորանների ամրագրում,
մեքենաների վարձույթ,
միջոցառումների տոմսերի ձեռքբերում,
ճանապարհորդության պլանավորում և բազում այլ հնարավորություններ:
Visa Signature քարտի մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ հետևյալ հղմամբ:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: