Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցը երեկ ուղեկցվեց դաժան տեսարաններով։ Լեռնահայաստանցիները որեւէ քաղաքում Նիկոլ Փաշինյանին թույլ չտվեցին հանգիստ քայլել, բողոքի ակցիաներով ուղեկցեցին նրան՝ վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղալով նրա հասցեին։ Մենք զրուցեցինք «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։
– Պարոն Աղազարյան, հնարավո՞ր է Սյունիքի այցից հետո իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որոշի, որ ընտրությունների հանրային պահանջ չկա։ Ըստ էության, դուք տեսաք ձեր նկատմամբ իրական վերաբերմունքը։
– Բացարձակ համաձայն չեմ ո՛չ Ձեր հարցադրման ձեւի հետ, ո՛չ երանգի հետ, ո՛չ էլ բովանդակության հետ։
– Ինչո՞ւ, հայհոյանքն ու վիրավորանքը դարձել են նորմալ երեւո՞ւյթ, որ ես էլ այլ երանգով Ձեզ հարց տամ։
Կարդացեք նաև
– Հիսուն խուժանի պահվածքով բան չի կարող որոշվել։
– Մտածում եք, որ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ցույցի մասնակիցները խուժաննե՞ր էին։
– Ես չեմ մտածում, այլ համոզված եմ։
– Հիմա ուզում եք սյունեցին ծափերո՞վ դիմավորի ձեզ, որ իր անվտանգությունը վտանգել եք, ու ավելին՝ խոսք է գնում Մեղրիից միջանցք տալու մասին։
– Չէ, ես գտնում եմ, որ սյունեցին իր անհամաձայնությունները պետք է հայտնի, բայց ոչ այդ ձեւերով, փողոցային քֆուրների մակարդակով։
– Նիկոլ Փաշինյանը նախկիններին եւ հատկապես Սերժ Սարգսյանին քննադատում էր ոստիկանական մեծ խմբերի ուղեկցությամբ տեղաշարժվելու համար եւ ասում, որ եթե ինքը հայտնվի այդ կարգավիճակում, հրաժարական կտա։
– Ոստիկաններն այնտեղ էին, որպեսզի որոշ մարդիկ չափը չանցնեն, դուք տեսաք՝ ինքը քայլեց Կապանում, մարդիկ շատ լավ ընդունեցին իրեն, Մեղրիում էլ շատ լավ կընդունեին, ուղղակի դա ուրիշ հանգամանքներով էր պայմանավորված, որի մասին մենք գիտենք, բայց չեմ ուզում խոսել։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: