«Երբ ՀՀ-ում եղավ իշխանափոխություն, ազգային գաղափարներ կրող «Հայ ասպետ» հաղորդումը փակվեց։ Բոլորս գիտենք, թե Արցախից որքան դպրոցահասակ երեխաներ էին մասնակցում, ինչ ոգեւորությամբ էին պատրաստվում։ Վստահ եմ, որ Արցախում բոլորը կնայեն այդ հաղորդումը, գովազդ ունենալու հնարավորությունն էլ կավելանա»,-Արցախի խորհրդարանի այսօրվա նիստում «Արցախի հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Ներսիսյանին դիմեց «Արդարություն» խմբակցության պատգամավոր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Առաջարկում եմ «Հայ ասպետ» հիմնադրամի ղեկավար Կարին Տոնոյանին, որպեսզի նման հաղորդում նախաձեռնի Արցախում։ Կարծում եմ՝ պատերազմից հետո այն կարեւոր նշանակություն կունենա մեր եւ իրենց համար»,-համոզմունք հայտնեց Մետաքսե Հակոբյանը։
Ի պատասխան Արթուր Ներսիսյանը նախ արձանագրեց, որ նման ձեւաչափի հաղորդումները ողջունելի են, բայց տեխնիկական տեսանկյունից նման նկարահանումներ կազմակերպելու խնդիր կա․ «Եթե կրթության եւ մշակույթի նախարարության կողմից որեւէ նախագիծ լինի, կարող ենք նկարահանել եւ եթեր հեռարձակել։ Ինքներս նման նկարահանում կազմակերպելու հնարավորություն չունենք՝ համապատասխան տաղավար չունենալու պատճառով»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ