ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին գրում է ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնատար անձանց:
«Սպասվում է, որ պարոն Բայդենը 1915թ. սկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի արտաքսումը, սովը և ջարդերը կնկարագրի ցեղասպանություն բառով»,- ասել է թերթի աղբյուրը:
Աղբյուրը հավելել է, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել, և Բայդենը, հնարավոր է, նախընտրի խորհրդանշանական հայտարարությունն անել առանց «ցեղասպանություն» բառն օգտագործելու, ինչպես որ արել են նախկին նախագահները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ