Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չենք ուզում, որ թուրքը ապրիլի 24-ին գնա Ծիծեռնակաբերդ». Երիտասարդներն իրենց շղթայել են կառավարության դարպասներին

Ապրիլ 22,2021 11:41

Այսօր առավոտյան մի քանի քաղաքացիներ իրենց շղթայել էին կառավարության դարպասներին, որտեղից պետք է մուտք գործեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրանք փորձում էին կանխել Փաշինյանի մուտքը։

Երիտասարդները, որոնք ներկայացնում էին «Ազատագրում» շարժումը՝ նշեցին, որ կառավարության շենքը Նիկոլ Փաշինյանին չի պատկանում, ոչ էլ այս պետությունն է իրեն պատկանում. «Դեմ ենք Նիկոլ Փաշինյանին, պահանջում ենք նրա անհապաղ հրաժարականը։ Մենք չենք ուզում, որ նա մտնի մեր պետության կառավարության շենք, չենք ուզում, որ թուրքը ապրիլի 24-ին գնա Ծիծեռնակաբերդ»:

Ոստիկանները շղթաներն արձակեցին եւ ուժով հեռացրին շղթայված քաղաքացիներին՝ տանելով ոստիկանական բաժանմունք:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930