Երեւանի փողոցներում տեղադրված «Ռեսո» ապահովագրական ընկերության գովազդային վահանակների վրա Արցախը ներկայացված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված տարածքներով՝ առանց 7 շրջանների:
Մայրաքաղաքում գովազդներ տեղադրելու թույլտվությունը տալիս է Երեւանի քաղաքապետարանը, ուստի հետաքրքրվեցինք, թե «Ռեսո» ապահովագրական ընկերությանը գովազդ տեղադրելու թույլտվություն տալուց առաջ քաղաքապետարանը ծանոթ եղե՞լ է դրանց բովանդակությանը:
Քաղաքապետարանից մեր գրավոր հարցմանը պատասխանել են, որ «Ռեսո» ապահովագրական ընկերությունը գովազդային պաստառին ներկայացրել է այն քարտեզը, որտեղ այս պահին ծառայություններ է մատուցում: Ըստ այդմ, քարտեզի վրա այն հատվածն է, որն այս պահին տնօրինվում է Արցախի կողմից:
Քաղաքապետարանի գովազդի վարչությունը ապահովագրական ընկերությանը հորդորել է՝ կատարել համապատասխան փոփոխություն եւ կազմակերպության ծառայությունների աշխարհագրությունը ներկայացնել այլընտրանքային պատշաճ ձեւաչափով: «Ձեր մատնանշած գովազդային վահանակները առավելագույնս սեղմ ժամկետում կփոխարինվեն»,- եզրափակել են քաղաքապետարանից:
Կարդացեք նաև
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: