Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը երեկ եւս, ինչպես բոլորը, հետեւում էր Նիկոլ Փաշինյանի սյունիքյան այցին Այն ուղեկցվեց հազարավոր քաղաքացիների հայհոյանքներով ու ամոթանքի խոսքերով։ Մեզ հետ զրույցում նա մի ճշգրտում արեց․ «Այցին չէ՝ գաղտագողի ներխուժմանը Սյունիք»։
– Արդեն սլաքներն ուղղում են Մեղրիի քաղաքապետի ուղղությամբ, թե Փաշինյանի դեմ այդ ակցիաները նա է կազմակերպել։ Արփի Դավոյան անունով մի պատգամավոր կա, նա է ասել, թե «Սյունիքում որեւէ մեկն անպատիժ չի մնա»։
– Էդ արփիները-բաները, մենք պետք է բոլորին նայենք որպես մի միավոր, այսինքն՝ ինչ Նիկոլն է խոսում, նույնը՝ իր էդ ածանցյալները։ Մեր ինֆորմացիայով հազարից անցել են հատուկ ծառայությունների, ոստիկանության հատուկ ուժերը, հիմա ներքին զորքերն են ուղղորդվում Սյունիք՝ վեց ավտոբուս, որ արդեն էնքան տեղ չկա մեջը, որ խցկված են գնում (խոսակցությունն ընթանում էր երեկ կեսօրից հետո՝ Վ․ Մ․)։ Իրենք փորձում են էսօր ձերբակալել ե՛ւ Մխիթար Զաքարյանին, ե՛ւ Մանվել Փարամազյանին, ե՛ւ Առուշ Առուշանյանին, ե՛ւ ինձ։
– Ձեր դեմ է՞լ կա ինչ-որ գործընթաց։
Կարդացեք նաև
– Իհարկե, ես հիմա կորտեժով եմ պտտվում՝ ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ։ Ես ենթադրում եմ, որ բոլոր ուժերն էնտեղ են, իրենց շոու է պետք, հիմա սպասում են՝ էնտեղից մի մասը հետ գա, որպեսզի շոու ծրագրով անեն էդ ամեն ինչը։
– Ինչպե՞ս եք ԱԱԾ-ի ուղեկցությամբ շրջում, այսինքն՝ հետեւո՞ւմ են Ձեզ։
– Հա, կարելի է եւ էդպես ասել։
– Բայց ինչ-որ հիմք պետք է ունենան Ձեզ ձերբակալելու։
– Դե, Նիկոլի համար ի՜նչ հիմք, ի՜նչ բան։ Ինքը հիստերիկայի մեջ է հիմա ու էս ԱԱԾ-ի նույն աշխատակիցներին գցել է կրակի մեջ։ Ես, ճիշտն ասած, չէի ուզի իրենց տեղը լինել, որովհետեւ ես ցավում եմ էդ հիմնարկի համար, ինչքա՞ն կարելի է ծաղրել էդ հիմնարկը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: