Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ Հայաստանի պատգամավորները չեն բարձրացնում ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակությանը կամ ձայնից զրկելու, կամ ընդհանրապես կառույցից հեռացնելու հարցը». «Ժամանակ»

Ապրիլ 22,2021 10:48

Բայց, ինչո՞ւ Հայաստանի պատգամավորները չեն բարձրացնում ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակությանը կամ ձայնից զրկելու, կամ ընդհանրապես կառույցից հեռացնելու հարցը, որպես հայ ռազմագերիների խնդրում կոնկրետ, առարկայական քայլ՝ տպավորիչ ելույթներից բացի: Այդ քայլը չի՞ ստանա բավարար աջակցություն ԵԽԽՎ-ում:

Այդ դեպքում կբացահայտվի, որ այդ կառույցը ըստ էության չունի գործնական քաղաքական ազդեցություն ու նշանակություն, և այնտեղ նշանակություն և ազդեցություն ունի ադրբեջանական խավիարը կամ նավթը, երբեմն էլ հայկական «բաստուրման», եթե խոսքը վերաբերում է հայաստանյան կալիբրի խնդիրների: Իսկ այդ դեպքում գուցե պետք է ունենալ բոլորովին այլ ելույթներ, ասելով ԵԽԽՎ պատվիրակներին՝ եթե խոսելուց բացի, չեն լինելու կոնկրետ քայլեր, այդ դեպքում գուցե չլինի նաև խոսե՞լը, որովհետև բացի քաղաքական խաղարկումների առարկա դառնալուց՝ ինչի մասին, ի դեպ, վկայեց նաև հարցը լիագումար նիստ ընդգրկելու վերաբերյալ քվեարկության պատկերն ու պատմությունը, այդ հանգամանքը, փաստորեն, չի լուծում որևէ այլ գործնական հարց:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930