«Այո՛, Ալիեւի հայտարարությունները պատերազմի սպառնալիք են», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը՝ ասելով, թե ժամանակն է, որ Հայաստանը պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին եւ ՌԴ առանձին, քանի որ սա սպառնալիք է երկրի տարածքային ամբողջականությանը:
«Հայաստանը պետք է ձեւակերպի իր ասելիքը եւ դիմի, քանի որ սա ուղիղ պատերազմի եւ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք է: Այս կոնտեքստում ցանկացած հայտարարություն, որ, օրինակ, Ռուսաստանը տվել է վատ «Իսկանդեր» կամ ինքնաթիռները չի ապահովել համապատասխան սարքավորումներով, պետք է ամենաքիչը՝ ժամանակավոր չանել: Քանի որ որքան այդպիսի հայտարարություններ լինեն, այնքան քիչ կլինի Հայաստանի հանդեպ վստահությունը», – նշեց նա:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։