Ադրբեջանի բռնապետը նախօրեին իր երկրի հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է Ադրբեջանի ազգային, պատմական եւ ապագա շահերին», հավելելով, որ իրենք «կկատարեն Զանգեզուրի միջանցքի իրականացման խնդիրը, անկախ նրանից՝ ուզում է դա Հայաստանը, թե ոչ։ Եթե Հայաստանը ցանկանա, ապա այն կարելի է լուծել հեշտությամբ, եթե ոչ՝ մենք դա կլուծենք բռնի ուժով»։ Բաքվի կողմից դրսեւորվող նման կեցվածքը չի արժանանում համարժեք արձագանքի, ընդհակառակը՝ միջազգային հանրության լռությունն ու հակամարտության կողմերի միջեւ հավասարության նշան դնելն ավելի սանձարձակ են դարձրել Ալիեւին։
Հայերիս խաղաղ համագոյակցության գնալու կոչեր են անում մի պետության հետ, որի ձեռքերը իր մեկդարյա պատմության ընթացքում թաթախված են հայի արյան մեջ, մի պետություն, որը չի էլ թաքցնում իր ռազմատենչ ձգտումներն ու հայատյաց քաղաքականությունը։ Բաքվի գործողությունների եւ հայտարարությունների առնչությամբ միջազգային հանրության արձագանքը որքան էլ ցավոտ լինի, այնուամենայնիվ, պետք է սթափեցնող դառնա մեր հանրության համար։ Ի վերջո, մենք պետք է մշտապես բողոքելու, դժգոհելու, խնդրելու կամ չարդարացված պատրաստակամ լինելու փոխարեն ազգ դառնալու հայտ ներկայացնենք եւ ձեւակերպենք մեր՝ հայկական օրակարգը…
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։