Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կրակոցներ են արձակել դեպքի վայր ժամանած՝ ոստիկանության Էջմիածնի բաժնի պետի օպերգծով տեղակալի ու քրեական հետախուզության բաժանմունքի պետի ուղղությամբ. կան վիրավորներ․ Shamshyan.com

Ապրիլ 22,2021 09:48

Shamshyan.com. Այսօր՝ ապրիլի 22-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Ոստիկանության Էջմիածնի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում՝ Օստրովսկու փողոցի տներից մեկի մոտ, ավտոմատով զինված քաղաքացին մի հոգու դանակահարել է ու սպառնում է, որ կվիրավորի նրա հարազատներին։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էջմիածնի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ նշված վայրից դանակահարված վիճակում «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 60-ամյա Տիտալ Սլոյանը։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Էջմիածնի ոստիկանները տաք հետքերով պարզում են, որ Տ․ Սլոյանին դանակահարել է նրա ազգականը՝ 41-ամյա Ազիզ Սլոյանը։

Ոստիկանության Էջմիածնի բաժին օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ամատունի Հակոբյանի գլխավորությամբ մեկնում են դեպքի վայր, որտեղ էլ նրանց ուղղությամբ ինքնաձիգից կրակոցներ են հնչում։

Ոստիկանները պարզում են, որ կրակոցներ արձակողը Ա․ Սլոյանն է, ու սկսում են նրա հետ բանակցություններ վարել, որ նա ցած դնի զենքը և ինքնակամ հանձնվի, սակայն նա շարունակում է կրակել, ապա մի պահ դադար տալուց հետո մեկ անգամ էլ է կրակում։

Դրանից հետո ոստիկանները, չիմանալով՝ ինչ կլինի, վտանգելով իրենց կյանքը, մոտենում են կրակոցների ուղղությամբ, որտեղ էլ «ստորին ծնոտի հրազենային վիրավորումով» հայտնաբերում են Ա․ Սլոյանին։

Ոստիկանների ու «Վաղարշապատ» հիվանդանոցի բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ Ա․ Սլոյանը տեղափոխվում է հիվանդանոց։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են հանցագործության գործիք ինքնաձիգը, կրակված պարկուճներ, վնասված վիճակում Mercedes մակնիշի 01 AZ 022 համարանիշի ավտոմեքենան, արնանման հետքեր։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Վ․ Բազունցի որոշմամբ հարուցվել է քրեական գործ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը ՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930