Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լավ է, իր բախտը բերեց, ու չկանգնեց գերեզմանոցում, գիտեք, չէ՞, ինչ պետք է անեին». Մանվել Փարամազյան. «168 ժամ»

Ապրիլ 22,2021 08:30

Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի համար անհասկանալի է, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը որոշել բնակիչների հայհոյանքների տարափի տակ շրջել Սյունիքում։

«Ես այս հարցի պատասխանը չգիտեմ, այդ հարցին ավելի լավ է Նիկոլը պատասխանի։ Սյունեցիներն իրենց հողի տերն են, սյունեցու ոգին անկոտրում է, ու չեն կարող ընդունել այդ դավաճանին։ Հիմա ի՞նչ է, կարծում էին, որ Նիկոլին պետք է աղ ու հացով դիմավորեի՞ն քաջարանցիները, երբե՛ք»,- ասաց Մանվել Փարամազյանը։

Ինչ վերաբերում է այն լուրերին, թե Սյունիքի համայնքների ղեկավարներն էին ժողովրդին ուղղորդել Նիկոլ Փաշինյանի դեմ, Մանվել Փարամազյանը զարմացավ, թե ինքն ինչպե՞ս կարող է 15 հազար մարդու ստիպեր ու հաներ փողոց։

«Մենք 10-15 հազար բնակչություն ունեցող քաղաք ենք, ինչպե՞ս կլինի՝ ես կանգնեմ, ասեմ՝ ժողովուրդ, դուրս եկեք փողոց։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը Սյունիք էր եկել գաղտագողի, բոլորդ էլ շատ լավ գիտեք։ Որևէ մեկը բան չի կազմակերպել, այդ ամենն ինքնաբուխ է եղել, ինքը, ի վերջո, պետք է գիտակցի, որ իր մնալը ճակատագրական է լինելու սյունեցու համար։ Դուք պատկերացնում եք, որ իմացել են՝ Նիկոլը գալու է, զոհվածների ծնողները գնացել են գերեզմանոցները փակել են, որ նա չգնա։ Մարդիկ ինքնաբուխ դուրս են եկել, որպեսզի սա չգնա իրենց երեխաների գերեզմանոցները չպղծի։ Լավ է, իր բախտը բերեց, ու չկանգնեց գերեզմանոցում, գիտեք, չէ՞, ինչ պետք է անեին»,- շեշտեց Մ. Փարամազյանը։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930